Հոկտեմբերի 27-ից 18 տարի անց․ ֆոտոշարք

Հոկտեմբերի 27-ից 18 տարի անց․ ֆոտոշարք

1999 թվականի Հոկտեմբերի 27-ին, 5 հոգուց բաղկացած ահաբեկչական խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, զինված ինքնաձիգներով մտել է խորհրդարանի նիստերի դահլիճ եւ գնդակահարել ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, եւս 6 բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների:



Այսօր լրացավ ահաբեկչական գործողության 18-րդ տարելիցը։ Դրա կապակցությամբ, ինչպես ամեն տարի, Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել ՀԱԿ-ի, ՀԺԿ-ի անդամները։



Պանթեոնում էին ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը, ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանը, նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը եւ այլք։ Նրանք հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին։ Ծաղիկներ դրեցին Կարեն Դեմիրճյանի շիրիմին եւ հեռացան։




Ֆոտոշարքը՝ Hraparak.am