Վենեսուելայում բողոքի ակցիաներից զոհերի թիվն հասել է հիսունի

Վենեսուելայում բողոքի ակցիաներից զոհերի թիվն հասել է հիսունի

Վենեսուելայում բողոքի ակցիաների ժամանակ, Բարիանս նահանգում եւս երկու մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, հավելելով որ զոհերից մեկը տասնիննամյա տղա է: Այդպիսով, ըստ հրապարակման, Վենեսուելայում ապրիլից սկսված հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների թիվը հասել է հիսունի:



Նշենք, որ այս տարվա ապրիլ ամսվանից սկսած հարավ-ամերիկյան այդ երկրում չեն դադարում բողոքի ակցիաները այն պատճառով որ այդ երկրի գերագույն դատարանը որոշել է սահմանափակել ընդդիմադիր պառլամենտի լիազորությունները: