5,0 բալ հզորությամբ երկրաշարժ Կամչատկայի ափերի մոտ

5,0 բալ հզորությամբ երկրաշարժ Կամչատկայի ափերի մոտ

ՌԴ Կամչատկայում տեղի է ունեցել երկրաշարժ որը ըստ սեյսմոլոգների եղել է հինգ բալ ուժգնության: Այն զգացել են մի շարք բնակավայրերում, ներառյալ Պոտրոպավլովսկ-Կամչատկսիում:



Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում: Հզորությունը` հինգ բալ, ըստ Ռիխտերի սանդղակի: Օջախի խորությունը` 33 կմ է: Էպիկենտրոնը գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքից 120 կմ հեռավորության վրա: Քաղաքում ցնցման հզորությունը կազմել է երկու բալ: Ցունամիի վտանգ չկա: Զոհեր եւ ավերածություններ նույնպես: