Բանկերը խեղդում են, վարկերը չեն կարում մուծեն, ժողովրդին կոտորում ա․ Ծաղկահովիտի բնակիչները ահազանգում են

Բանկերը խեղդում են, վարկերը չեն կարում մուծեն, ժողովրդին կոտորում ա․ Ծաղկահովիտի բնակիչները ահազանգում են

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչները ահազանգում են՝ գյուղում գործող հիվանդանոցի տնօրեն Ազատ Ղուկասյանը մի քանի ամիս է, ինչ աշխատողների աշխատավարձը չի տալիս․ «Բանկերը խեղդում են, վարկերը չեն կարում մուծեն, ժողովրդին կոտորում ա։ Մի որոշ ժամանակ առաջ ժողովուրդը հելել էր, որ գային Երեւան՝ բողոքի ցույց անելու, բայց ճանապարհին կանգնեցրել են, խնդրել՝ ժամանակ տան, մի քանի օրվա մեջ կվճարեն։ բայց էլի խաբել ա, չի տվել»,-պատմեցին մեզ դիմած ծաղկահովիտցիները։



Բնակիչները նշեցին, որ այս ամենի մեջ արտառոցն այն է, որ աշխատակիցները աշխատավարձը պետք է ստանան քարտի միջոցով, սակայն բժշկական կենտրոնի տնօրենը կամ առձեռն է տալիս կամ էլ գումարի մի մասը․ «Քարտերով պետք ա ստանան, բայց տնօրենը փոխանցում չի անում»։



Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի տնօրեն Ազատ Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատակիցները ամեն ամիս աշխատավարձ ստացել են, սակայն եղել են դեպքեր, երբ աշխատավարձից որոշ տոկոսներ չեն վճարվել. «Մի քանի ամսվա մասին խոսք չի կարող լինել, աշխատավարձը հենց երեկ ենք սկսել տալ՝ նախորդ ամսվանից պարտք կար, դա էլ ենք վճարել։ Չի եղել որեւէ ամիս, որ իրենք չվճարվեն, պարզապես եղել ա, որ մի ամիս մի քիչ տոկոս քիչ են ստացել»։



-Աշխատակիցները ցանկացել են գան Երեւան՝ բողոքի ցույցի, սակայն թույլ չեք տվել, ասել եք՝ կվճարեք։



-Ամեն ամիս ստացել են գումար, ես վստահեցնում եմ Ձեզ։



-Գումարը քարտային համակարգո՞վ է փոխանցվում։



-Քարտային համակարգը նորմալ գործում ա, ընդամենը մի անգամ ա առձեռն վճարում եղել, խնդիր կար բանկի հետ կապված։



-Եթե նորմալ ստացել են աշխատավարձ, ինչո՞ւ են բնակիչները ահազանգում։



-Ասում եմ՝ հնարավոր է, որ ամիս եղած լինի, որ ինչ-որ տոկոս տրված չլինի, բայց չի եղել որեւէ ամիս, որ աշխատավարձ չստանան, ես վստահեցնում եմ Ձեզ։



-Տոկոսները ե՞րբ կվերադարձվեն։



-Այս ամիս ստացել են պակասը եւ իրենց մի ամսվա լիարժեք աշխատավարձը։ Աստիճաբանար մարելու ենք, մեր խնդիրը ինչից ա գալիս՝ մենք վճարվում ենք մեր փաստացի կատարած աշխատանքով։ Օրինակ, ծննդաբերական բաժանմունքի 15 աշխատակցի ֆոնդը կազմում է 1 միլիոն 200 հազար դրամ, դե կարող է ամիս լինի, որ իրենք ընդունեն 2 ծնունդ, երկու ծնունդի համար մենք ստանում ենք 2 հատ 107 հազար դրամ։



-Ինչքա՞ն ժամանակ է հարկավոր, որպեսզի տոկոսները վճարվի։



Կառավարության որոշման նախագիծ կա, որը կարծում եմ՝ մոտակա նիստերին կընդունվի, որովհետեւ նախագիծը անցել է։ Խնդիրը մենք ներկայացրել ենք բոլոր մակարդակներով, օպտիմալացման տարբերակը որն ա, որ մենք տեղափոխվում ենք մի հարցի վրա՝ տարածքային եւ կադրային օպտիմալացում, բայց պահպանելով մեր բոլոր ծառայությունները։



-Ի վերջո, ինչքա՞ն ժամանակ է հարկավոր պարտքերը վճարելու համար։



-Եթե օպտիմալացման ծրագիրը իրականացվի, կարծում եմ՝ 3-4 ամսվա ընթացքում։



-Ինքա՞ն գումարի մասին է խոսքը։



-Հիմա հստակ թիվ չեմ կարող ասել։