Ուղիղ եթերում ծեծել են НТВ-ի լրագրողին (տեսանյութ)

Ուղիղ եթերում ծեծել են НТВ-ի լրագրողին (տեսանյութ)

Լրագրողների հանդեպ բռնությունները խորթ չեն նաեւ ռուսական միջավայրին: Ինչպես հայտնում է ռուսական lenta.ru-ն, բռնության է ենթարկվել ռուսական НТВ ալիքի լրագրող Նիկիտա Ռազվոզժաևը, այն էլ ուղիղ եթերում աշխատելու ժամանակ: («Обзор. Чрезвычайное происшествие» ծրագրի ընթացքում ուղիղ եթերի ռեժիմով աշխատելիս նրան մոտեցել է մի տղամարդ, ով գոռգոռացել է, թե ողջ Ուկրաինան է նվաճելու, եւ երբ լրագրողը նրան կարգի է հրավիրել, որպեսզի սադրանքներ չանի, վերջինս հարվածել է լրագրողին: Եթերն ընդհատվել է: Նշվում է, որ լրագրողի վրա հարձակված տղամարդը կրել է «Օպլոտ» շարժման լոգոտիպով շապիկ: Նշենք, որ այս կազմակերպությանը պաշտոնական Կիեւը համարում է ահաբեկչական: