Նավթը եւ ոսկին համաշխարհային շուկայում սկսել են էժանանալ

Նավթը եւ ոսկին համաշխարհային շուկայում սկսել են էժանանալ

Նավթը համաշխարհային շուկայում սկսել է գնանկում արձանագրել: Այս մասին վկայում են բորսայական սակարկությունները: Ըստ այդմ, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մեկ բարելը էժանացել է 0,46 դոլարով եւ կազմում է 48,70 ԱՄՆ դոլար, իսկ Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է0,46 դոլարով եւ կազմում է 51,32 ԱՄՆ դոլար: COMEX բորսայում ոսկու մեկ ունցիան էժանացել է 8,00 դոլարով՝ կազմելով 1 271,40 ԱՄՆ դոլար, իսկ արծաթի մեկ ունցիան էժանացել է 0,14 դոլարով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 16,62 դոլար արժեքի: