ԱՄՆ քաղաքացիները մեկ տարի չեն կարողանա այցելել Հյուսիսային Կորեա

ԱՄՆ քաղաքացիները մեկ տարի չեն կարողանա այցելել Հյուսիսային Կորեա

ԱՄՆ Պետդեպարտամենտը պարտավորեցրել է ԱՄՆ բոլոր քաղաքացիներին լքել Հյուսիսային Կորեան մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը: Ինչպես տեղեկանում են Պետդեպի տարածած հայտարարությունից ընթացիկ տարվա սեպտեմբերից սկսած ԱՄՆ քաղաքացիները մեկ տարի չեն կարողանա այցելել Հյուսիսային Կորեա, ընդ որում նշված մեկ տարվա ժամկետը կարող է նաեւ երկարաձգվել:



Նշվում է, որ բացառություններ կարվեն միայն լրագրողների եւ մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների համար, ինչպես նաեւ այն դեպքերում, եթե դա կպահանջի ԱՄՆ «ազգային անվտանգությունը» եւ ազգային շահերը: