Եգիպտոսում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանական պարեկային ծառայության մեքենայի վրա

Եգիպտոսում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանական պարեկային ծառայության մեքենայի վրա

Երկու մարդ զոհվել եւ եւս երեքը վիրավորվել են Եդիպտոսի Իսնա շրջանում ոստիկանական պարեկային մեքենայի վրա իրականացված զինված հարձակումից: Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, հարձակումն իրականացնող զինյալներից մեկին հաջողվել է փախուստի դիմել, իսկ մյուսը ձերբակալվել է: Նշենք, որ Իսնան գտնվում է Լուքսորից 50 կմ հեռավորության վրա:



Նշենք որ Եգիպտոսի հարավում վերջին զինված հարձակումը տեղի է ունեցել այս տարվա մայիսին, երբ զինյալները հրազենային կրակ էին բացել ղպտի քրիստոնյա ուխտավորների մեքենայի վրա: Այս հարձակմանը զոհ գնաց 28 մարդ, վիրավորվեց 20-ը: