ԻՊ-ն Սիրիայում քիմիական չենք չի կիրառե՞լ

ԻՊ-ն Սիրիայում քիմիական չենք չի կիրառե՞լ

Միացյալ Նահանգների կողմից ղեկավարվող հակաահաբեկչական կոալիցիան հայտարարել է, որ տեղեկություններ չունի այն մասին, որ ԻՊ խմբավորման զինյալները Սիրիայում քիմիական զենք են կիրառել: Այս մասին հայտարարել է կոալիցիայի ներկայացուցիչ Ռայան Դիլոնը: «Մենք դեռեւս չենք տեսել, որ նրանք՝ ԻՊ զինյալները, կիրառեն քիմիական զենք Սիրիայում: Մենք չենք ցանկանում, որ նման բան տեղի ունենա, ուստիեւ երբ որ իմանանք, ապա կհարվածենք առաջինը»,- ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ռայան Դիլոնը: Ավելի վաղ Դամասկոսի իշխանությունները հայտարարել էին, որ ԻՊ-ն Սիրիայում քիմիական զենք է կիրառել: