«Արարատ» բանկի բանկոմատը խափանվա՞ծ է

«Արարատ» բանկի բանկոմատը խափանվա՞ծ է

«Արարատ» բանկի գործունեությունը հարուցել է մեր թերթի խմբագրություն զանգահարած քաղաքացի Արուսյակ Ղամբարյանի դժգոհությունը։ «Շատ հաճախ գնում ես աշխատավարձ կամ թոշակ ստանալու, ցույց է տալիս՝ «Բանկոմատը խափանված է»։ Օրվա կեսից հետո գնում ես, տեսնում, որ աշխատում է։ Ես չեմ հասկանում, միգուցե դրա տակ ինչ-որ մախինացիա կա։ Այսօր զայրացած մտել, հարցնում եմ, թե ինչու չի աշխատում, ասում են՝ բարձր մի՛ խոսեք, գնացեք, բողոքեք։ Դա լինում է աշխատանքային ժամերին։ Կա նաեւ այսպիսի բան․ երբ երեք անգամ շփոթում եւ սխալ ես հավաքում PIN կոդը, այն ժամանակ են արգելափակում։ Բայց ես ականատես եմ եղել, թե ինչպես են անմիջապես արգելափակում, որ 1000 դրամ մուծեն, նոր արգելափակումից հանեն»,- ասում է մեր զրուցակիցը, որն օգտվում է Երեւանի Պուշկին-Մաշտոց խաչմերուկում գտնվող «Արարատ» բանկի բանկոմատից։



«Արարատ» բանկի տեղեկատվական կենտրոնից, արձագանքելով մեր հարցին, թե ինչու է վերը նշված բանկոմատը վատ է աշխատում, խորհուրդ տվեցին զանգահարել իրենց՝ 59-23-23 հեռախոսահամարով, որպեսզի իրենք ստուգեն եւ հասկանան, թե ինչ խնդիր է ծագել, փորձեն օգնել նրան։ «Թող զագահարի, մենք տեսնենք, թե ինչ խնդիր է առկա, որպեսզի կարողանանք օգնել։ Մենք պետք է ստուգենք, տեսնենք, թե որն է խնդիրը»,- ասաց մեզ հետ զրուցող աշխատակցուհին։