1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված բուհերից առաջատարը ԵՊԲՀ-ն է

1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված բուհերից առաջատարը ԵՊԲՀ-ն է

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է 

«ՊԵԿ-ի հրապարակած  1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված բուհերից առաջատարը Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն է, իսկ մյուս պետական բուհերը նվազեցրել են իրենց հարկերը:

Ի դեպ, ԵՊԲՀ-ն անցյալ տարվա ընթացքում պետական բյուջե վճարել է 2 մլրդ 806 մլն 176 հազար դրամ: Ավելին` ԵՊԲՀ-ն , նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քան 128 մլն դրամով ավելացրել է հարկային վճարումները. 2018 թվականին պետբյուջե կատարել է 2 մլրդ 677 մլն դրամի հարկային վճարումներ»: