Օպտիմալացման քողի տակ փորձ է արվում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միջոցները նվիրաբերել այդ բժշկական կազմակերպությանը

Օպտիմալացման քողի տակ փորձ է արվում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միջոցները նվիրաբերել այդ բժշկական կազմակերպությանը

«Անհասկանալի է, թե ինչու է Առողջապահության նախարարությունն երկակի ստանդարտներ կիրառում, երբ մի դեպքում անհրաժեշտ ռեսուրսներ չունեցող բուժհիմնարկները զրկվում են պետպատվերներից, իսկ ինֆեկցիոն հիվանդանոցը, չունենալով այդ ռեսուրսները, ոչ միայն չի զրկվում պետպատվերից, այլ ստանում է որոշակի բոնուսներ և օպտիմալացման քողի տակ փորձ է արվում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միջոցները նվիրաբերել այդ բժշկական կազմակերպությանը»,- այսօր ԱԺ-ում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ու «Նորք» ինֆեկցիոնի միացման հարցին նվիրված քննարկմանը հայտարարեց կենտրոնի համաճարակաբանության հսկողության բաժնի նախկին վարիչ Արշակ Պապոյանը։

Նա նշեց, որ անցած տարվա գարնանից, երբ սկսվել են այդ գործընթացները, իրենք բազմիցս առաջարկել են նախարարության հետ քննարկել։ Միավորման մասին կառավարության որոշման մեջ, Արշակ Պապոյանի խոսքով՝ կան բամաթիվ սխալներ և ապատեղեկատվություն։

Ըստ Պապոյանի՝ անհասկանալի է այն պատճառաբանությունը, թե միացումը թույլ կտա օպերատիվ կառավարել վիրուսային բուժման հարցերը։ 

Հիշեցնենք, որ ԱՆ ներկայացուցիչը պնդում էր, որ ՁԻԱՀ-ի կենտրոնում գտնվող ՝ ժամում մինչև 400 թեստ անող սարքը անհրաժեշտ է նաև հեպատիտ C-ով հիվանդների համար։