«Փյունիկը» կդադարի գոյություն ունենալ, եթե այսպես շարունակվի»․ Սողոմոնյանը մանրամասներ է հայտնել

«Փյունիկը» կդադարի գոյություն ունենալ, եթե այսպես շարունակվի»․ Սողոմոնյանը մանրամասներ է հայտնել

Իրավիճակը բավականին բարդ է զարգանում, քանի որ առաջնության միջնամասում «Փյունիկը» միանգամից զրկվեց և հիմնական, և պահեստային մարզադաշտերից։ Նրբությունն այն է, որ բոլոր ազատ դաշտերը պատկանում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, և մենք հնարավորություն ունենք խաղալ միայն այլ թիմերի խաղադաշտերում, եթե նրանք համաձայնվեն։ Շնորհակալություն Գյումրի քաղաքի «Շիրակ» ակումբին։Նրանք թույլ տվեցին, և մենք հաջորդ տուրի հանդիպումը կանցկացնենք իրենց մարզադաշտում։ Բայց մենք ստիպված ենք լինելու մեկնել մեկ այլ քաղաք, որը գտնվում է Երևանից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա։ Հասկանալի է, որ երկրպագուները չեն կարողանա մասնակցել դրան, քանի որ ճանապարհը երկար է։ Իրավիճակը շատ ծանր է: Այս մասին տված վերջին հարցազրույցի ժամանակ ասել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը։ Հիշեցնենք՝ երեկ մենք գրել էինք, որ ՀՖՖ-ն «Փյունիկին» զրկել է տնային խաղերում մարզադաշտ ունենալու հնարավորությունից։

«Սա ֆեդերացիայի գիտակցված որոշումն է՝ հեռացնել լեգենդար ակումբին Հայաստանի առաջնությունից։ Կարծում եմ, որ սրանից հետո «Փյունիկը» կդադարի գոյություն ունենալ։ Դժվար կլինի։ Ընդ որում, պայմանագրերով բազմաթիվ ֆուտբոլիստներ ունենք՝ թե տեղացի, թե արտասահմանցի։ Այսօր մեր խաղացող Արտակ Դաշյանը ազգային հավաքականի առաջատարներից է. նա գոլի հեղինակ է դարձել Թուրքիայի հետ խաղում։ Այդուհանդերձ, ֆեդերացիան փորձում է նրան զրկել խաղալու հնարավորությունից»,- հավելել է նա։