ՀԱԿ-ը նոր ծրագիր է մշակել

ՀԱԿ-ը նոր ծրագիր է մշակել
Հայ ազգային կոնգրեսը   վերջերս հրապարակեց առողջապահության իր հայեցակարգը: Մեզ հասած տեղեկություններով` ՀԱԿ-ը մշակել  է հերթական այլընտրանքային ծրագրերը` կրթական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ կենսաթոշակային կուտակային հիմնադրամի վերաբերյալ:  Դրանք շուտով կներկայացվեն հանրությանը: Այս լուրը հաստատեց ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանը: Սակայն քանի դեռ այլընտրանքային ծրագրերը վերջնական տեսքի բերված չեն, ՀԱԿ-ից խուսափում են մանրամասներ ներկայացնել: Միայն հայտնի է, որ ՀԱԿ-ի ծրագրում առկա է   կամավոր կուտակային  համակարգի մոդելը: Սրանք, ըստ էության, կառավարության ծրագրերի ընդդիմության տարբերակներն են, որոնցով նրանք ուզում են գալ իշխանության: