Հայ զբոսաշրջիկներն այնուամենայնիվ նախընտրում են Թուրքիան

Հայ զբոսաշրջիկներն այնուամենայնիվ նախընտրում են Թուրքիան
Այս տարի օգոստոս ամսվա վերջին ՀՀ-ից Աջարիա է մեկնել շուրջ 70 հազար հայ  զբոսաշրջիկ, ինչը մոտ տասը տոկոսով ավելի է նախորդ տարվա համանման ցուցանիշից: Տեղեկատվությունը տրամադրված է Աջարիայում Հայաստանի հյուպատոսության կողմից: Հաշվարկների մեթոդաբանությունը հետեւյալն է՝ միջինացվում է Հայաստանի սահմանային անցակետերից տրանսպորտային միջոցներով` մարդատար եւ ուղեւորատար մեքենաներով, գնացքով, ինչպես նաեւ օդային ճանապարհով Վրաստանի տարածքը հատած ՀՀ քաղաքացիների թիվը:   Այնուամենայնիվ, Վրաստանի զբոսաշրջության նախարարության տվյալներով, Հայաստանը զբոսաշրջիկների թվով հարեւան պետությունում երկրորդն է, առաջին տեղում են Թուրքիայից Վրաստան այցելող զբոսաշրջիկները: