Մարադոնան չի պատասխանում զանգերին

Մարադոնան չի պատասխանում զանգերին
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սերխիո Բատիստան հայտարարել է, որ հավաքականի նախկին ղեկավար Դիեգո Մարադոնայի հետ կապ հաստատելու իր բոլոր փորձերը մինչև այժմ ձախողվել են: «Ես նրան երկու անգամ զանգահարել եմ ոչ թե տեխնիկական հարցեր քննարկելու, այլ պարզապես իմանալու, թե ինչպես է իրեն զգում: Երկու անգամ էլ որևէ պատասխան չեմ ստացել: Ես խնդիր չունեմ Մարադոնայի կամ Արգենտինայի հավաքականի որևէ մարզչի հետ: Կցանկանայի նրանց բոլորի հետ հանդիպել, մասնավորապես, Դիեգոյի հետ, որպեսզի կարծիքներ փոխանակեինք: Ինձ, սակայն, մասնագիտական խնդիրները չէին հետաքրքրում, դրա համար այլ ժամանակ կա: Ես պարզապես զուտ մարդկայնորեն ցանկանում էի նրա հետ շփվել»,- Բատիստային մեջբերել է El Mundo-ն:



Tert.am