Թուրք-ադրբեջանական էներգետիկ տանդեմը պայթել է փուչիկի պես

Թուրք-ադրբեջանական էներգետիկ տանդեմը պայթել է փուչիկի պես
Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ գազի տարանցման եւ վաճառքի պայմանագրի ստորագրում առաջիկայում չի լինի: Ինչպես հաղորդում է ABC.az-ը, «Շահ-Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրի մշակման գործընկերությունը ներդրումային լուծում չի ստանա հանքավայրի մշակման երկրորդ փուլում (նախագիծ «Շահ-Դենիզ-2»): Ադրբեջանի պետնավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի խոսքով, միայն 2011թ. մարտի 31-ին Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնագիր կստորագրեն «Շահ-Դենիզ-2»-ից գազի առք ու վաճառքի եւ «Շահ-Դենիզ-1»-ից գազի փոփոխության վերաբերյալ:



Արդյունքում, Ադրբեջանից եւ Թուրքիայից պահանջվելու է 9 ամսից ոչ պակաս, որպեսզի կյանքի կոչեն 2010թ. հունիսի 7-ի համաձայնագրի դրույթները: Ըստ ադրբեջանցի փորձագետների, կռվախնձորը Բաքվի եւ Անկարայի բանակցություններում գազի ծավալն է, որ Թուրքիան մտադիր է  գնել Ադրբեջանից եւ իր տարածքով տարանցման գինը: Թուրքիայի առաջարկած գինն անընդունելի է Ադրբեջանի պետնավթընկերության համար:



News.am