ՊԵԿ-ի հետ առնչվում է միայն ի պաշտոնե

ՊԵԿ-ի հետ առնչվում է միայն ի պաշտոնե
Ճի՞շտ է, որ հարկայինը ստուգումներ է սկսել Ձեզ պատկանող ձեռնարկություններում,- երեկ հարցրել են Հովիկ Աբրահամյանին: «Ընդհանրապես հարկային տեսչություն-Ազգային Ժողովի նախագահ, դրանք տարբեր` կարծում եմ բարձունքների վրա են, եւ Պետական եկամուտների կոմիտեի հետ մենք առնչվում ենք այնքանով, երբ որ իրանք օրենքներ են ներկայացնում Ազգային ժողովում: Եվ որեւէ ես պատճառ չեմ տեսնում նման հերյուրանքներ տարածելու համար: Եվ ընդհանրապես ես շատ լավ եմ նայում, որ հարկային տեսչությունը ստուգում է ձեռնարկությունները: Եթե յուրաքանչյուր ձեռնարկություն, գործարար, որը ազնիվ, արդար հարկերը վճարում է, դա ի՞նչ ունի վախենալու ստուգումներից: Թող ստուգեն: Հիմա նույնը ես ասում եմ իմ մոտիկներին, կամ իմ եղբորը, եթե իրենք նորմալ հարկերը վճարում են, ուրեմն վախենալու ոչ մի բան չունեն»: