Շախմատի օլիմպիադա 2010. մերոնք 3:1 հաղթել են Կոստա-Ռիկային

Շախմատի օլիմպիադա 2010. մերոնք 3:1 հաղթել են Կոստա-Ռիկային
Ռուսաստանի Դաշնության Խանտի Մանսիյսկ քաղաքում այսօր մեկնարկած շախմատային օլիմպիադայի առաջին մրցափուլում օլիմպիական չեմպիոն Հայաստանի հավաքականը, 3-1 հաշվով, վստահ հաղթանակ տարավ Կոստա-Ռիկայի հավաքականի նկատմամբ: Սևերով խաղացող Վլադիմիր Հակոբյանը և Արման Փաշիկյանը իրենց մրցախաղերը ոչ-ոքի ավարտեցին, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Ավետիք Գրիգորյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակեր տարան: Նշենք, որ մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը առաջին մրցափուլին չէր մասնակցում: Նշենք նաեւ, որ վստահ հաղթանակ է տարել նաեւ Ադրբեջանի հավաքականը` Հարավաֆրիկյան հանրապետությանը պարտության մատնելով 3.5 - 0.5 հաշվով:



b24.am