Անահիտ Բախշյանն ու դասագրքերի սանիտարահիգենիկ վիճակը

Անահիտ Բախշյանն ու դասագրքերի սանիտարահիգենիկ վիճակը
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակներ է ուղարկել Առողջապահության ու Կրթության եւ գիտության նախարարներին դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների փորձաքննության գործընթացի եւ արդյունքների մասին: Պատգամավորը պարզել է, որ ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի փետրվարի 6-ի հրամանով հաստատված է «Հանրակրթական դպրոցի եւ նախամասնագիտական հաստատության դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ»  սանիտարական կանոններ եւ նորմեր պարունակող փաստաթուղթը եւ այդ նպատակով փորձաքննություն է իրականացնում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ն, այս ոլորտի գործունեության մասին հասարակությունը երբեւիցե չի տեղեկացվել:




Տպավորություն է ստեղծվում այն մասին, որ ինչպես այս փաստաթուղթը, այնպես էլ վերոնշյալ ՓԲԸ-ն, որոնց նպատակն է եղել բոլորիս երեխաների առողջության պահպանումը, երբեւիցե չեն գործել, որովհետեւ յուրաքանչյուր ուսումնական տարվա դասագրքերի հայտարարվող մրցույթի փաթեթի մեջ ոչ մի հղում չկա դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջների փորձաքննությունը հաշվի առնելու մասին: Իր նամակներում պատգամավորը մի շարք հարցեր է բարձրացրել` ներկայացնելով վերոնշյալ փաստաթղթի եւ 2010-2011 ուսումնական տարվա դասագրքերի մրցույթի փաթեթում տեղ գտած պահանջների եւ բացթողումների մասին: