Կուսության ստուգումը կարող է վնասել առողջությանը

Կուսության ստուգումը կարող է վնասել առողջությանը
Ինդոնեզիայի պատգամավոր Բամբանգ Սուսենոն երկրի կառավարությանը օրենքի նախագիծ է ներկայացրել, համաձայն որի՝ բարձր դասարանի աղջիկներին պետք է պարտադիր ստուգման ենթարկել, պարզելու` նրանք կույս են, թե ոչ: Կառավարությունը չի հաստատել այս նախագիծը: Կանանց հարցերով նախարարության ներկայացուցիչ Վախույու Խարտոմոն հայտարարել է, թե նման օրենքը խախտում է մարդու իրավունքները եւ կարող է վնասել աղջիկների առողջությունը: