Բացահայտվել է Ռասպուտինի սպանության գաղտնիքը

Բացահայտվել է Ռասպուտինի սպանության գաղտնիքը
Բրիտանացի փորձագետներն իրենց վարկածն են առաջ քաշել Ռոմանովների ժամանակաշրջանի պատմական դեմքերից մեկի՝ Գրիգորի Ռասպուտինի մահվան շուրջ: Բրիտանացի հեղինակավոր պատմաբանները, մուտք ունենալով Բրիտանական հատուկ ծառայության գաղտնի աղբյուրները, առաջ են քաշել նմանօրինակ մի վարկած. Գրիգորի Ռասպուտինը մահացել է բրիտանացի գործակալի ձեռքով:



Ըստ գիտնականների, Ռասպուտինին սպանող հարվածը կատարել է հենց  բրիտանացի գաղտնի գործակալ Օսվալդո Ռեյները, ով 1916թ.-ին գտնվում էր Պետրոգրադի արքունիքում և որի առաքելությունն էր կամ հեռացնել Ռասպուտինին արքունական ընտանիքից, կամ էլ սպանել: Այս վարկածի ապացույցներից մեկն էլ այն է, որ Ռեյները դեռ ուսանողական տարիներից իշխան Ֆելիքս Յուսուպովի ամենամոտ ընկերն էր, ում տանն էլ մահացել է Ռասպուտինը:



Ըստ պաշտոնական վարկածի, առաջինը Ռասպուտինի վրա կրակել է Յուսուպովը, բայց երբ վիրավոր Ռասպուտինը փախել է այգի, այնտեղ նրա վրա կրաել է 2-րդ դավադիրը՝ Վլադիմիր Պուրիշկևիչը, բայց հիմա էլ պատմաբանները վստահեցնում են, որ մեռած Ռասպուտինի լուսանկարներում երևում է, որ նրա ճակատի մեջտեղում առկա է 3-րդ՝ մահացու փամփուշտի հետքը: Պատմաբանները կարծում են, որ ճակատագրական կրակոցն, այնուամենայնիվ, իրականացրել է Ռեյները, երբ դեռ կենդանության նշաններ ցույց տվող Ռասպուտինին քաշ էին տալիս դեպի մեքենա: