Փաստաթուղթ` ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Փաստաթուղթ` ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը դեկլարատիվ փաստաթուղթ է պատրաստել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ` «Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման արագացման անհրաժեշտությունը» անվանումով: Փաստաթուղթը տպագրվել է անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով եւ բաժանվել է Եվրախորհրդարանի պատգամավորներին: Այն ստորագրել են Եվրախորհրդի 15 երկրների 20 պատգամավորներ:



Փաստաթղթում նշված է, որ Ադրբեջանը ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման համար` առանց ռազմական քայլերի դիմելու: «Անպտուղ բանակցությունները, «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» տարբերակը չեն կարող հավերժ տեւել: Դա, նախանշելով պատերազմի սպառնալիքը, լուրջ վտանգ է ստեղծում Հարավային Կովկասում եւ Եվրոպայում ապագա խաղաղության եւ կայունության համար,- նշված է փաստաթղթում:- Եվս մեկ անգամ հայտարարելով, որ ԵԽԽՎ անդամ-երկրների միջեւ նման հարաբերությունները ցանկալի չեն, ընդգծում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ, դիվանագիտական կարգավորմանն ուղղված կոնկրետ ջանքերի անհրաժեշտությունը»: