Վերանորոգումը հետաձգվեց մինչեւ հունվար

Վերանորոգումը հետաձգվեց մինչեւ հունվար
Մաշտոցի պողոտայի փակ շուկայի առեւտրականները երեկվանից վերսկսել են աշխատել: Նրանք գործադուլ էին հայտարարել, քանի որ շուկայի սեփականատերը որոշել էր հիմնանորոգել այն: Գործադուլավորներն ասում էին, որ կապիտալ նորոգման մասին իրենց ընդամենը 2 օր առաջ են տեղեկացրել, ինչը խուճապ էր առաջացրել, քանի որ Ամանորի նախօրյակը՝ մինչեւ հունվար, առեւտրի ամենալավ սեզոնն է: Եթե այս պահին փակվեր շուկան, նրանք լուրջ ֆինանսական խնդիրներ կունենային: Երեկ մենք տեղեկացանք, որ առեւտրականների խնդրանքին արձագանքել են, նրանց վստահեցմամբ՝ անձամբ Գագիկ Ծառուկյանն է զանգահարել ու խոստացել վերանորոգումը հետաձգել մինչեւ հունվար: