ԱՄՆ-ում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել իր մահն իմիտացիա արած ֆինանսիստը

ԱՄՆ-ում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել իր մահն իմիտացիա արած ֆինանսիստը
41-ամյա ֆինանսական խորհրդատու Մարկուս Շրինկերն` ամերիկյան Ինդիանա նահանգից, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` խարդախության մեղադրանքով: Նախաքննության տվյալներով, Շրինկերը յուրացրել է շուրջ 30 մլն դոլար մասնավոր ներդրում, այնուհետեւ թաքնվել` կազմակերպելով իր իբր մահը` օդային աղետի տեսքով: Անցյալ տարի սեփական ինքնաթիռով թռչելիս Շրինկերը հայտնել էր դիսպետչերներին մեքենայի անսարքության մասին: Ավելի ուշ ինքնաթիռը կործանվել էր, սակայն փորձագետները պարզել էին, որ վթարի պահին ներսում օդաչու չի եղել: Շրինկերը թռել էր պարաշյուտով եւ փորձել թաքնվել, սակայն շուտով ձերբակալվել էր: