Նոր «Երկիր»` նոր բովանդակություն

Նոր «Երկիր»` նոր բովանդակություն
Մի քանի ամսվա ընդմիջումից հետո՝ դեկտեմբերի 7-ին, իր տպագրությունն է վերսկսում «Երկիր» օրաթերթը: Խմբագրի պարտականությունները ստանձնել է Հարություն Հարությունյանը, որը ժամանակին «Հայլուր» ծրագիրն էր ղեկավարում: Թերթի մասին հաղորդագրությունում ասված է, որ թերթն ունենալու է նոր ձեւավորում, նոր բովանդակություն, լինելու է «անաչառ, սուր, փաստարկված» եւ անդրադառնալու է մարդկանց հուզող հարցերին:



«Հետաքննություններ, բացահայտումներ, բացառիկ հարցազրույցներ, մարզերի ու համայնքների առօրյա, պետականության, քաղաքական, սոցիալական համակարգի հիմնահարցեր, բանավեճ, ազատ մտքի ամբիոն. այս է նոր «Երկիրի» օրակարգը», եւ ոչ մի խոսք Հայ հեղափոխական դաշնակցության մասին, որի պաշտոնաթերթն էր «Երկիրը»: Գուցե սա փորձ է անկախ թերթ անելու, թեեւ մեզ հայտնի դարձավ, որ թերթով շատ ակտիվ զբաղվում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը, որը 1991-93 թվերին հին «Երկիրն» էր խմբագրում: