Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան

Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան
Ինչպես այսօր հայտնել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը, Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան։ Ըստ տրված հաղորդագրության, դեկտեմբերի 9–ին Լուկաշենկոն պետական ղեկավարների մակարդակով կմասնակցի Եվրազեսի Միջպետական խորհրդի, ինչպես նաև Մաքսային միության բարձրագույն մարմնի նիստին։ Դեկտեմբերի 10–ին Բելառուսի նախագահը կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հանդիպմանը, ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանին, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստին։ Անհրաժեշտ է նշել, որ Լուկաշենկոյի և ռուսական կողմի միջև առկա տարաձայնությունները հեռու են կարգավորումից։



Մասնավորապես, Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում Լուկաշենկոն և Դմիտրի Մեդվեդևը չեն հանդիպել միմյանց։ Հիշեցնենք նաև, որ այսօր Ռուսաստանի և Բելառուսի վարչապետներ Վլադիմիր Պուտինն ու Սերգեյ Սիրոդսկին չկարողացան լուծում տալ ռուսական էներգակիրների՝ Բելառուս մատակարարման պայմաններին վերաբերող մի շարք վիճելի հարցերի։