Օտարալեզու դպրոցներ բացելու մասին օրինագիծն ընդունվել է. ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» չեն քվեարկել

Օտարալեզու դպրոցներ բացելու մասին օրինագիծն ընդունվել է. ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» չեն քվեարկել
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին Հայաստանի խորհրդարանը 69 կողմ, 1 դեմ ձայներով ընդունեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը ենթադրում է երկրում օտարալեզու դպրոցների բացում: Օրինագծին դեմ է քվեարկել անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, իսկ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:



Հիշեցնենք, որ այսօր հայտարարություն է տարածել «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը, որտեղ նշել է, որ օտարալեզու դպրոցների բացում ենթադրող օրինագիծը հակաօրինական է:



News.am