Բրազիլիայի 60 քաղաքներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Բրազիլիայի 60 քաղաքներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Բրազիլիայի հարավի արդեն 60 քաղաքներում հայտարարվել է արտակարգ իրավիճակ, հայտնել է երկրի Քաղպաշտպանության ծառայությունը։ Ծառայության տվյալներով՝ Բրազիլիայի հարավում՝ Սանտա–Կատարինայում, ավելի քան 25 հզ. մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։ Ընդհանուր առմամբ աղետից տուժել է 919 հզ. բնակիչ և 71 բնակավայր։ ՔԾ վերջին տվյալներով՝ 5 մարդ զոհվել է, 162–ը ստացել են վնասվածքներ, 79-ը հիվանդացել են սառչելուց։



Կառավարությունը նյութական վնասը գնահատում է 413 մլն. բրազիլական ռեալ (247 մլն. դոլար)։ Շրջանում արդեն երկրորդ շաբաթն է շարունակվում են ուժեղ անձրևները։ Տեղումների հետևանքով գետերում բարձրացել է ջրի մակարդակը, և մասամբ ողողվել են բնակելի թաղամասեր։ Սանտա-Կատարինայի պատմության մեջ ամենաուժեղ բնական աղետը տեղի է ունեցել 2008թ. նոյեմբերին։ Այդ ժամանակ 4 օրվա ընթացքում տեղումների քանակը կազմել է 520 մմ։ Անձրևների հետևանքով մահացել էր 114 մարդ, ավելի քան 78 հզ. մնացել էին առանց տանիքի։



Tert.am