«Ենի Ազերբայջանը» դատապարտում է իրանական քարոզչամեքենան

«Ենի Ազերբայջանը» դատապարտում է իրանական քարոզչամեքենան
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը քննադատել է «հակադրբեջանական քարոզչությունը», որն, ըստ իրենց, իրականացնում է իրանական հեռուստաընկերության առաջին ալիքը: Իրանի ԶԼՄ-ները չպետք է գործեն հակառակ իրենց երկրի պաշտոնական դիրքորոշման, ինչը բազմիցս արտահայտել է Իրանի ղեկավարությունը, լրագրողներին ասել է կուսակցության ղեկավար Ալի Ահմեդովը:



Իրանական առաջին ալիքի եթերում հնչել են բացասական հայտարարությոններ Ադրբեջանի հասցեին, իսկ Լեռնային Ղարաբաղը ներկայացվել է որպես անկախ պետություն: «Ադրբեջանը չի խառնվում այլ երկրների ներքին գործերին եւ կոչ է անում, որ այլ պետությունները նույնպես չխառնվեն Ադրբեջանի ներքին կյանքին», ասել է Ահմեդովը: Նա կոչ է արել Իրանի պաշտոնական կառույցներին հետաքննություն անցկացնել եւ պարզել, թե ով կանգնած այդ «նյութերի հետեւում»: