ՀԱՀ. Չարժե խուճապի մատնվել Նելսոն Մանդելայի առողջության կապակցությամբ

ՀԱՀ. Չարժե խուճապի մատնվել Նելսոն Մանդելայի առողջության կապակցությամբ
Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները խնդրում են համաշխարհային հանրությանը չանհանգստանալ, այս պետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի առողջական վիճակի համար, ով հինգշաբթի օրը հոսպիտալացվել է: Համաձայն ՀԱՀ փոխնախագահ Կգլեմ Մատլանտեի, հիվանդանոցում Մանդելան անցնում է մասնագիտական հետազոտություն:



«Նելսոն Մանդելայի հետ ոչ մի արտառոց բան չի կատարվում, եթե հաշվի առնենք նրա տարիքը», - ասվում է Մոտլանտեի հայտարարության մեջ: Երեկ Reuters գործակալությանը նախկին նախագահի շրջապատից հայտնել էին, որ Մանդելան թոքերի հետ կապված խնդիրներ ունի, բայց հնարավոր է` ուրբաթ օրը դուրս գրվի: