Համ մեխին, համ նալին

Համ մեխին, համ նալին
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Դավոսի տնտեսական ֆորումում հայտարարել է, որ Իրանը պետք է ցրի միջազգային հանրության կասկածները միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ: ՌԴ նախագահը նշել է, որ իրենք ուզում են գործի դնել բոլոր հնարավորությունները, որպեսզի դժվար ընթացող բանակցությունները հաջողությամբ պսակվեն: Մեդվեդեւը վերջերս այս խնդիրը քննարկել է նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ ունեցած հեռախոսազրույցում:



Նշենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը եւս մեկնաբանել է վերջերս Ստամբուլում կայացած Իրան-վեցնյակ բանակցությունները` նշելով, որ կողմերը բավականին մոտեցել են միմյանց հիմնական դիրքորոշումները հասկանալուն: Իսկ Իրան-Ռուսաստան բարեկամության ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Պալիշոկը իրանական IRNA տեղեկատվական գործակալությանն ասել էր, թե Ռուսաստանը կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներն անընդունելի են: