Ձու նետելը հակաօրինական չէ

Ձու նետելը հակաօրինական չէ
Թուրքիայի դատարանը, քննելով 2010 թվականի ապրիլին ձերբակալված 5 երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը, որոշում է կայացրել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների վրա ձու նետած քաղաքացիները չեն խախտում երկրի օրենսդրությունը: «Թեեւ ապացուցվել է, որ նրանք իսկապես հավկիթներ են նետել հասարակական կարգը պահպանողների ուղղությամբ, այնուամենայնիվ, բողոքի ակցիայի մասնակիցները գործել են իրենց ժողովրդավարական իրավունքների շրջանակներում»,- նշված է դատական եզրակացության մեջ: