Պետությանը պատճառված վնասը` 577 հազար դրամ

Պետությանը պատճառված վնասը` 577 հազար դրամ
Իջեւանի անտառում օրեր առաջ արձանագրված ծառահատումների փաստի առթիվ Իջեւանի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի կազմած արձանագրության համաձայն` հատվել է 21 ծառ:



Հատված ծառերի գինը կազմել է ավելի քան 190 հազար, իսկ պետությանը պատճառված վնասը` 577 հազար դրամ: