Կարապետյանը չբավարարվեց բացօթյա առեւտրականներին գործազուրկ դարձնելով

Կարապետյանը չբավարարվեց բացօթյա առեւտրականներին գործազուրկ դարձնելով
Քաղաքապետ Կարեն Կարապետյանը, չբավարարվելով բացօթյա առեւտրականներին գործազուրկ դարձնելով, հիմա էլ ընկել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումի տակ իրենց հանապազօրյա հացը վաստակող առեւտրականների հետեւից:



Պարզվում է, գետնանցումի տարածքը վաճառվել է եւ մի քանի ամսից գնորդը պատրաստվում է այնտեղ լայնածավալ շինարարություն սկսել: Այդ կապակցությամբ առեւտրականները պետք է ապամոնտաժեն իրենց տաղավարները: Օրերս դրանց  տերերին քաղաքապետարանից գրություն է ուղարկվել: Իսկ մարտի 1-ին կանչել են քաղաքապետարան եւ  7 օր ժամանակ տվել: Խնդիր հետ կապված երեկ քաղաքապետարանը մեզ չպատասխանեց, հուսանք, որ այսօր պարզաբանումներ կստանանք: