Կանչել են, բայց չեն գնացել

Կանչել են, բայց չեն գնացել
Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ ոստիկաններին ծեծելու մեղադրանք է առաջադրվելու, նրանց կալանավորելու որոշում է կայացվելու: Վերջիններիս պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով գլխավոր դատախազը պետք է մտնի ԱԺ:



Երեկ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այդ լուրերին: «Ինձ նման լուրեր չեն հասել: Չգիտեմ, թե որքանով են դրանք իրականությանը համապատասխանում, բայց դրանց շատ նորմալ եմ վերաբերվում: Տրամաբանությանը մոտ չի, որ նմանատիպ հարցով կմտնեն խորհրդարան, որովհետեւ ոստիկաններից մի քանիսի կեցվածքն այդ օրը միանշանակ հակաօրինական էր, տեսագրություններ կան, որոնք փաստում են այդ մասին»: Իսկ հրավիրե՞լ են ձեզ Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: «Այո, հրավիրել են, սակայն ծանուցագիրը պատշաճ ձեւով չէր, եւ իմ կարգավիճակը գրված չէր: Նույնը նաեւ Զարուհի Փոստանջյանի դեպքում էր: Երբ որ պատշաճ ձեւով ծանուցագիր կուղարկեն, կներկայանանք»,- պատասխանեց պատգամավորը: