Փորձում են «հարամել» թանկ նվաճումը

Փորձում են «հարամել» թանկ նվաճումը
«Մարտի 1-ի էջի փակված լինելու, քաղբանտարկյալների առկայությունը ժխտելու, Ազատության հրապարակի օկուպացիան հավերժացնելու, հասարակական կարծիքն արհամարհելու եւ գոտկատեղից ցածր հարվածելու հոխորտանքներից հետո, տեղի ունեցածն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ առնվազն անհասկացողության պատի փլուզում։ Ցավոք, կան մարդիկ, ովքեր փոխանակ ուրախանալու եւ հպարտանալու, որ մեր երկրում եւս կարող են տեղի ունենալ քաղաքակիրթ գործընթացներ, փորձում են արժեզրկել, նսեմացնել, իսկ ռամկորեն արտահայտված՝ «հարամել» այս թանկ նվաճումը եւ վիժեցնել Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացման կենսականորեն անհրաժեշտ գործը՝ կամա թե ակամա նպաստելով իշխող քրեաօլիգարխիկ համակարգի ամրապնդմանն ու հավերժացմանը, անկախ այն բանից, թե դա անում են մոլորությա՞մբ, թե՞ հետին նպատակով»։



Լեւոն Տեր-Պետրոսյան