ՀԱԿ-ը շնորհավորում է շախմատիստներին

Հայ ազգային կոնգրեսը սրտանց շնորհավորում է մեր հավաքականին` գրոսմայստերներ Լեւոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, մարզիչ Արշակ Պետրոսյանին, ինչպես նաեւ ողջ հայ ժողովրդին այս փայլուն հաղթանակի կապակցությամբ: Մեր շախմատիստների այս սխրանքի շնորհիվ Հայաստանը վերջնականապես մտավ շախմատային Օլիմպոս` օլիմպիական չեմպիոնի տիտղոսին ավելացնելով նաեւ աշխարհի չեմպիոնի դափնին:
Հայ ազգային կոնգրես
Կարծիքներ