Ինչ կարդալ «Հրապարակի» օգոստոսի 30-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» օգոստոսի 30-ի համարում
Բոլոր ձեւի «շկոլաներն» անցած ԲՀԿ-ական պատգամավոր Գոհար Ենոքյանը չի սիրում «դակլադ» տալ որեւէ մեկին եւ Լուսինե Շահվերդյանին հորդորել է, որ քիչ պղտորեն «էս ժողովրդին. հերիք ա, էլ արդեն մարդ չի մնացել էս քամբախ երկրում»:



«Յունիբանկ»-«Հին Էրիվան» հակամարտությունից առայժմ միայն տուժել է ռեստորանի վերելակը. ո՞վ է հաղթելու մենամարտում եւ ո՞վ ում է արատավորել: Տեր-Առաքելյանը սպառնում է սկանդալային հայտարարություն անել:



Կրթության եւ գիտության նախարարի ասածը Սյունիքի մարզպետի «վրով չի». ոուսական գիմնազիան Կապանում կաշխատի սեպտեմբերի 15-ից:



Ի՞նչն է խանգարում վատ պարողին. Աշոտ Սահակյանը, սակայն, կարծում է, որ ՀԱԿ-իշխանություն տանգոյին ոչինչ չխանգարեց, եւ հաճելի պահեր մնացել են:



Երբեմն իրեն միայնակ  զգացող Արամ Պաչյանը, ինչպես բոլորը, տուն հասնելով ՝«հիստերիկ սկանդալ» է բարձրացնում, բայց, ինչպես ոչ բոլորը, «մորը թիրախ չի դարձնում»:



Կուսակցությունների երիտթեւերով պտույտ է կատարել Գայանե Սարիբեկյանը եւ գտել, որ այդ կառույցները «կույր աղիքներ» են:



Անկախ Հայաստանի գոյության 20 տարուց 17-ը անազատության մեջ գտնվող, ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյանը ներում է հայցում նախագահից:



Հելսինկիից վերադարձած Արման Ղարիբյանը շարունակում է  համեմատել Հայաստանն ու Ֆինլանդիան. Այս անգամ թեման հանքարդյունաբերությունն է:



Բացի սրանից, հետաքրքիր, բազմաբնույթ թեմաներով հոդվածներ եւ լուրեր «Հրապարակի» այս շաբաթվա առաջին համարում: