«Հին Էրիվան»-ի սեփականատերը չի զիջում դիրքերը

«Հին Էրիվան»-ի սեփականատերը չի զիջում դիրքերը
«Հին Էրիվան» ընկերության սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը չի զիջում դիրքերը եւ մեկ անգամ եւս հայտարարում է, որ «Յունիբանկի» կառավարիչ Վարդան Աթայանն առաջիկա երկու օրում պիտի հրաժարական տա: «Այլապես մենք կհայտարարենք, թե ով է ուզում տիրանալ ռեստորանի շենքին, եւ ինչու է Վ. Աթայանը դարձել ոստիկանության գործակալ»,- ասում է նա: Մ. Տեր-Առաքելյանը պնդում է, որ ինքը չի հրաժարվել վարկերը մարելուց, իսկ «Յունիբանկի» դեմ դատական հայցը մի նպատակ ունի՝ վերականգնել «Հին Էրիվանի» բարի համբավը: