Հարձակում ՀԱԿ ակտիվիստի վրա

Հարձակում ՀԱԿ ակտիվիստի վրա
ՀԱԿ ակտիվիստ Մայիս Մելոյանը  եկել էր «Հրապարակի» խմբագրություն եւ պատմում էր, որ իր վրա հարձակում է տեղի ունեցել. «Ամսի 6-ին, ժամը 17-ի սահմաններում, 15-20 հոգով սեպտեմբերի 9-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման աշխատանքներն էինք անում Ավանի Նարեկացի թաղամասում, երբ «Նիվա» մակնիշի 17 845 պետհամարանիշով մի մեքենա փորձեց հարվածել ինձ: Իմ կողքին կանգնած Արմեն Կիրակոսյանը, համարյա վերցնելով ինձ, մեքենայի առջեւից շպրտեց պատի տակ: Հարվածը ձախ կողմից էր, վկաներ շատ կան»:



Սակայն նա չի դիմել ոստիկանություն, որովհետեւ հույս չունի, որ կօգնեն: «Չեմ հավատում, որովհետեւ գիտենք, որ մեր երկիրը բռնապետական պետություն է՝ ով ինչ ցանկանում է՝ անում է: Կարող են  թաքցնել այդ երեւույթը կամ ահաբեկել, դրա համար ես դիմում եմ չորրորդ իշխանությանը, որպեսզի գոնե իրազեկի, բոլորն իմանան, թե ինչ է կատարվում, որ գոնե այսպես միջոցներ ձեռնարկվեն»,- ասաց Մայիս Մելոյանը: Իսկ թե ինչու են հատկապես իրեն ցանկացել վրաերթի ենթարկել, ասաց, որ «ինքն ապրում է Նարեկացի թաղամասում, եւ գիտեին, որ ինքը ՀԱԿ անդամ է»: