Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 17-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 17-ի համարում

Թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հոգնել է «Հրապարակում» ավելի շատ պաշտոնյաների կարծիքները տպելուց, կարդալուց, լսելուց: Նա հասարակ ու շարքային մարդուն ավելի է հավատում:



Ազգային ժողովի պատգամավորներն արձակուրդից հետո էլ չեն ուզում աշխատել. բոլորի օրակարգում մի հարց է՝ ինչպես հայտնվել համամասնական ցուցակներում: Ազգի ընտրյալներն են հայտնվել Մարինե Խառատյանի եւ Լուսինե Շահվերդյանի թիրախում:



Ամուսնուց նեղացած կնոջ ցուցմունքների հիման վրա քրեական գործ է հարուցվել, ընդ որում ամուսինը մեկ տարի առաջ մահացել է: Սոնա Հարությունյանն է բացահայտել իրավական ոլորտի հերթական «սարքովի» գործը:



Գեղարքունիքում զինդատախազության դատախազ Հակոբ Հակոբյանը «քացու տակ» է գցել շտապօգնության ծառայության  բուժքույր 43-ամյա Գոհար Եսայանին: Ծննդով մարտունեցի Գայանե Սարիբեկյանն է զբաղվել իրենց մարզին պատիվ չբերող միջադեպով:



«Արմավիան» ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի. Հարություն Մկրտչյանը մասնակցել է պիկետին: Թերթին մեղադրում են այլ լրատվամիջոցից արտատպած նյութի համար:



Խորոված ուտելու համար պատրաստ եղիր նաեւ վճարել. Չնայած պետությունը, հովանավորները ահագին փող են տրամադրել այս միջոցառմանը, բայց անգամ Ախթալա հասնելու համար պետք է վճարես: Էլ չենք ասում խորոված ուտելու մասին. Սոնա Ադամյանը հաշվում է ՝ ի՞նչ կնստի Ախթալա հասնելը եւ մի շիշ խորոված ուտելը:



Հայաստանի նախկին նախագահները խոսքները մեկ են արել՝ տոնակատարություններին մասնակցելու որոշման մասին կհայտարարեն շաբաթ օրը:



Մեծ «ռազբորկա» Հայաստանի հարավում՝ Ագարակում. այս անգա՞մ էլ հանրապետական քաղաքապետը:



Այս ամենի եւ շատ այլ թեմաների մասին՝ ավելի մանրամասն «Հրապարակի» շաբաթօրյա համարում: