Երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժ է գրանցվել
Երեկ ժամը 13:59-ին 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Հանրապետության Դմանիսի քաղաքի շրջակայքում, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Վանաձորում ուժգնությունը կազմել է 3, իսկ Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում՝ 4 բալ: Զոհեր եւ ավերածություններ չկան: Երկրաշարժը, սակայն, նշված քաղաքների բնակիչները չեն զգացել: Ավելին՝ նրանցից շատերը նույնիսկ փաստի մասին տեղեկացան հենց մեզանից: