Նարեկ Սարգսյանը չէր եկել

Նարեկ Սարգսյանը չէր եկել




«Թրանսփարենսի Ինթերնեշնլե հակակոռուպցիոն կազմակերպությունը Երեւանի  քաղաքապետարանի եւ «Երեւաննախագիծ» ինստիտուտի հետ համատեղ հասարակական քննարկում էր կազմակերպել՝ նվիրված Երեւանի  գլխավոր հատակագծին: Գլխավոր հատակագիծն ընդունվելէ 2005թ.  դեկտեմբերին եւ գործողության մեջ է մինչեւ 2020թ., սակայն անընդհատ դրանում  փոփոխություններ են արվում:



«Երեւաննախագիծ» ՓԲԸ գործադիր տնօրեն  Սիրեկան  Օհանյանը  ներկայացրեց հատակագծի իրականացման գործընթացը եւ  հիմնավորեց կատարվող ճշգրտումները: Քննարկմանը ներկա  ճարտարապետների  բարձրացրած հարցերն ու մտահոգությունները միշտ չէ,  որ բավարարպատասխաններ էին ստանում: Ճարտարապետ Գուրգեն  Մուշեղյանը, որ ժամանակին Երեւանի գլխավոր ճարտարապետն էր, օրինակ, առհասարակ դեմ էր ճշգրտումներին. «Եթե ճշգրտումներ ենք մտցնում, ուրեմն սխալ հատակագիծ ենք ընդունել»:



Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որն ըստ օրակարգի ներկա  պիտի լիներ քննարկմանը, իր փոխարեն երկու արբանյակ էր ուղարկել՝  քաղաքապետարանի տրանսպորտի եւ քաղաքաշինության վարչություններից,  որոնց ոչ հարց տվեցին, ոչ էլ նրանք ինչ-որ բան ասացին: Այդպես Նարեկը  լուռումունջ  եկավ  եւ  լուռումունջ էլ գնաց՝ իր աննկատ երեսփոխանների միջոցով:



«Ասացին Սարկոզիի ուԱզնավուրի հետ կապված ինչ-որ ծրագրի բացմանն  է գնացել:  Չեմ ուզում գնահատականներ տալ, հնարավոր է, որ ավելի կարեւոր միջոցառման է գնացել, բաց սա առիթ էր, որ գլխավոր ճարտարապետը շփվեր  քաղաքի բնակիչների հետ եւ լսեր քաղաքի գլխավորհատակագծի հետ կապված  հարցեր: Եթե ոչ կարեւոր, գոնե ցանկալի կլիներ, քանի որ վերաբերմունք է, երբ  գլխավոր ճարտարապետը ներկաէ գտնվում քաղաքի գլխավոր հատակագծի  քննարկմանը»,- նկատեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը  ներկայացնող Սոնա Այվազյանը:



Ընդհանրապես, ոչ գրանցում էին բարձրացված խնդիրներն ու դիտողությունները,  ոչ ձայնագրում, ու տպավորություն  ստեղծվեց, որ այսքննարկումը նրա համար էր,  որ ցույց տան, թե հասարակական քննարկում է անցել նախագիծը: Արդյո՞ք սա թոզ  փչելու պես մի բան չէհասարակության ու ճարտարապետների աչքերին:



«Արված դիտողությունները, ինձ թվում է, հաշվի կառնվեն, եւ պետք է հուսալ, որ  այդ դիտողություններից հետո կամաց-կամաց կմտնենք օրինապահ  գործընթացի  մեջ, հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ: Ես հույս ունեմ համենայնդեպս: Վաղվա քննարկման ժամանակ ցույց կտան, թե որտեղ են այդ դեֆորմացիաները  եղել: Ճիշտ է, ունենք հաստատված գլխավոր հատակագիծ եւ գոտեւորման  նախագծեր, բայց ամեն օր դրանք խեղվում են անօրինական որոշումների հիման  վրա: Մոնիտորինգ անպայման պետք է լինի, բայց ոչ թե գլխավոր  հատակագծի  փոփոխության նպատակով, այլ միայն ու միայն ճշտումներ: Այդ ճշտումները ոչ թե նրա համար են, որ ֆիքսվեն եւ ամրացնեն սխալները, այլ որպեսզի դրանք  չլինեն: Իսկ եթե մենք կարողանանք գնալ օրինական գործառույթները կիրառելու  ճանապարհով, սա արդեն կբխի հասարակության շահերից»,- նկատում է  Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:



Ֆելիքս Եղիազարյան