Զինվորների գլխին քարո՞զ են կարդում

Զինվորների գլխին քարո՞զ են կարդում
Իշխանությունները ՀԱԿ շուրջօրյա հանրահավաք-նստացույցից լրջորեն վախեցած են: Ոչ միայն ոստիկաններն են վախեցնում Ազատության հրապարակում հանրահավաքին մարզերից միանալ ցանկացող բնակիչներին, այլեւ բանակում բարձրաստիճան սպաները դասախոսություններ են կարդում զինվորների գլխին:



Մեզ հասած լուրերով՝ մի շարք, այդ թվում ԼՂ զորամասերում մի քանի օր է, ինչ սպաները օրը մեկ ժամ քարոզ են կարդում զինվորների գլխին, թե որքան պուպուշ երկրում ենք ապրում եւ ինչքան դավաճանական քայլ է Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած նստացույցը: Չեն մոռանում նշել նաեւ, որ առաջին նախագահի ժամանակ «ոչ լույս կար, սով էր, առաջընթաց չկար»:



«Հիմա տեսնո՞ւմ եք ինչքան բան է փոխվել: Ինչո՞ւ պիտի բանակը միանա եւ հեղափոխություն անի», համոզում են սպաները: