Ավստրալական «Բիկինի շքերթը»՝ Գիննեսի ռեկորդ (վիդեո)

Ավստրալական «Բիկինի շքերթը»՝ Գիննեսի ռեկորդ (վիդեո)
Ավստրալիայում տեղի ունեցած «Բիկինի շքերթը» ամենամասսայականն է դարձել եւ մտել Գիննեսի ռեկորդների գիրք, հայտնում է Associated Press գործակալությունը:



Շքերթին մասնակցել են գեղեցիկ սեռի 357 ներկայացուցիչ՝ 15-ից 65 տարեկան: Միջոցառումը կազմակերպել է Gold Coast Bulletin թերթը: Լողազգետով աղջիկները եւ կանայք իրենց ճանապարհը սկսել են Gold Coast առեւտրի կենտրոնից եւ լողափի երկայնքով անցել 1,6 կմ: Երթն ավարտվել է Surfers Paradise լողափում, որտեղ Գիննեսի գրքի ներկայացուցիչներն արձանագրել են ռեկորդը: Նախկին ռեկորդը գրանցվել էր անցյալ տարի Կայմանյան կղզիներում: Այն ժամանակ «Բիկինի շքերթի» էին դուրս եկել 331 իգական սեռի ներկայացուցիչ: