Այսօր Հայաստան-Մակեդոնիա խաղն է

Այսօր Հայաստան-Մակեդոնիա խաղն է
Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը երեկ Երեւանում ասել է. «Վաղը խաղալու ենք Մակեդոնիայի դեմ, ու ես հույս ունեմ, որ կկարողանանք լավ խաղալ, քանի որ մեզ համար եզակի հնարավորություն է ստեղծվել»: Ի դեպ, այս օրերին լրատվամիջոցները գրում են նաեւ, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Մակեդոնիայի հավաքականին խոշոր պարգեւ է խոստացել հայերին հաղթելու դիմաց: Պատճառն այն է, որ եթե մեր հավաքականը հաղթանակ տանի եւ հայտնվի երկրորդ տեղում, անցումային խաղերի ժամանակ կմրցի Թուրքիայի ընտրանու հետ: Իսկ «սեւ շուկայում» այսօրվա հանդիպման տոմսերի գինը հասել է 50 հազար դրամի: Խաղին հետեւելու են նաեւ Ազատության հրապարակում գտնվող նստացույցի մասնակիցները: