Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 13-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 13-ի համարում

Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան եռանկյունու գործողությունները  փորձել է վերլուծել Ավետիս Բաբաջանյանը. ով ում բանակում է լինելու:



  Գոհար Սիմոնյանը համոզված է, որ Ջերմուկում  պետական այրերի  ու նախագահի մասնակցությամբ կայացած գյուղական համայնքների 1-ին համաժողովը գյուղին ոչինչ չի տալու: Կարեւորը խաշն ու ֆուտբոլն էին:



ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանը լրագրողին մեղադրել է կաշառված լինելու մեջ, երբ վերջինս փորձել է տեղեկություն ստանալ Արմավիրի ավտոկայանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:



Նոր հիվանդության  վիրուս՝ «գուսիննի», որը  տարածվում է հիմնականում կանանց շրջանում, սակայն հանրապետության գլխավոր վարակաբանը հանգստացնում է՝ ստոր սուտ է….



Պատճառը զուգարանակոնք նետված զինգրքույկն է եղել՝ ասում է «Եղնիկներ» զորամասում խոշտանգման ենթարկված զինվորի հայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը:



«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գեղարքունիքի մարզպետին վահա՞ն: Այն, ըստ «Ժողովրդի», խոցելի է:



Երեւանի քաղաքապետարանի վրա հարձակում է սպասվում. ովքե՞ր են գրոհողները: Մանրամասների մասին պատմում է Մարինե Խառատյանը:



«Կառավարության նոր որոշումը. եթե Հայաստանի հավաքականը հաղթում է, հաջորդ օրը տաղավար տոն է, դրա հաջորդ օրը` մեռելոց, եթե հավաքականը պարտվում է, միանգամից մեռելոց»՝  ֆուտբոլային կրքերը շարունակվում են…



Այս ամենի մասին ավելի մանրամասն, ինչպես նաեւ հետաքրքիր այլ հոդվածներ եւ լուրեր «Հրապարակի» հոկտեմբերի 13-ի համարում: