Վրացիները դժգո՞հ են Սարկոզիից

Վրացիները դժգո՞հ են Սարկոզիից
Փաստորեն,  Ֆրանսիայի հարավկովկասյան այցից դժգոհ են ոչ միայն հարեւան Ադրբեջանում, այլեւ Վրաստանում: Վրաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Լելիկո Ջափարիձեն,  անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ տարածաշրջան կատարած այցին, տեղի լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ Վրաստանի իշխանությունները չպետք է գերագնահատեն Սարկոզիի այցի նշանակությունը:  «Սարկոզին Վրաստանին ընդամենը 2,5 ժամ հատկացրեց,  Վրաստան կատարած նրա այցը հենց այնպես, ձեռքի հետ այց էր»։ Մեր բարեկամ հարեւանները, պարզվում է, նույնպես «ծանր» են տարել Սարկոզիի՝ Հայաստանի նկատմամբ դրսեւորած առանձնահատուկ վերաբերմունքը: Ջափարիձեն եւս ընդգծել  է, որ «Սարկոզին մեծ կարեւորություն է տվել հատկապես Հայաստան կատարելիք այցին, քանի որ նրա համար շատ կարեւոր է Ֆրանսիայի հայ համայնքի աջակցությունը»։ «Ավելին, նա իր հետ բերել էր հայտնի երգիչ Շառլ Ազնավուրին։ Ֆրանսիայի հայ համայնքը շատ ուժեղ է»,-ասել է Ջափարիձեն։