Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 25-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 25-ի համարում

Պաշտպանության փոխնախարարներ Վովա Գասպարյանի եւ Դավիթ Տոնոյանի միջեւ լուրջ հակասություններ կան: Թե ինչ չեն կիսել երկու փոխնախարարները, եւ ինչից է առաջացել կոնֆլիկտը…



Ազգի ընտրյալները քննարկեցին Մայր աթոռին  հսկայական հարկային արտոնություններ տալու հարցը:



Ինչու է ԵԽ Վենետիկի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվել ՀՀ կառավարության հեղինակած «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագծին:



Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը «լեզու» գտավ Մեծամորի ատոմակայանի աշխատակիցների հետ:



Իրենց  լավ տղու  տեղ դրած որոշ պաշտոնյաներ ու օլիգարխներ պատվից ցածր են համարել պատասխանել  մարդահամար անցկացնող հաշվարարների հարցերին եւ անգամ նրանց ներս թողնել:



Բելգիայում Հայաստանի դեսպանության աշխատակից Մուշեղ Մկրտչյանը՝ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի որդին, պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մնացել է Բելգիայում: Ի՞նչն է պատճառը՝ ընդդիմադիր հայացքնե՞րը, թե՞ առողջական վիճակը:



«Ընտրությունը Ձերն է, տիկին Նաղդալյան. Դուք կնախընտրեք բարոյակա՞ն պարտությունը, թե՞ անբարո հաղթանակը»՝ ԱԺ պատգամավոր Հերմին Նաղդալյանին ընտրության հնարավորություն են տալիս «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի հետ բնակարան ձեռք բերելու նպատակով նախնական պայմանագրեր կնքած մի խումբ բնակիչներ:



Ինչ են հագնում մեր աստղերը, ինչու չեն օգտվում դիզայներ Արեւիկ Սիմոնյանի հավաքածուից:



Երկու ինքնասպանություն վերջին երկու օրերին, հետցնցումներ Երեւանում՝  այս եւ հետաքրքիր այլ լուրեր, հոդվածներ «Հրապարակի» հոկտեմբերի 25-ի համարում: